Բաժանմունքի մասին
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում իրականացվում են օրգանիզմի կենսական օրգանների ֆունկցիոնալ խանգարմամբ, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիան և վերակենդանացման միջոցառումները: Ծառայության շրջանակներում իրականացվում են նաև վիրահատությունների, ցավոտ գործողությունների և միջամտությունների դեպքում անզգայացումը: Բաժանմունքն ապահովված է բժշկական թթվածնի կենտրոնացված համակարգով, դեֆիբրիլյատորներով, թոքերի օդափոխության և մոնիտորինգային ժամանակակից սարքերով: